Սուրեն Պարսյան. Այս ամենաթողության պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 դոլար
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տարածել է գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի անդրադարձը արտաքին պարտքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով։
Ակնհայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղվել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգևավճարներ, սոցիալական ծախսեր և այլն) ֆինանսավորելու համար։
Անշուշտ, գործող իշխանությունները վերարտադրվելու դեպքում կշարունակեն ավելացնել պետական պարտքը առանց մտածելու, թե հետագայում ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է վճարելու այն։
Այս կառավարությունը մի կողմից պարտք է վերցնում, մյուս կողմից խոշոր բիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիվ հասարակության աջակցում է խոշորներին, իսկ բիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։
Այս ֆինանսական ամենաթողության պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ դոլար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով
- Աշոտյան. Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին