Կգործարկվի «Աշխատանք առանց սահմանների» համացանցային ծրագիրն ու բջջային հավելվածը. Պուտին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ «Ճամփորդիր առանց Կովիդ-19-ի» թվային պլատֆորմին՝ նկատելով, որ դրա նախաձեռնողը Հայաստանն է և այն իրականացվում է Եվրասիական բանկի աջակցությամբ:
ՌԴ նախագահը հայտնեց, որ իր երկիրը նույնպես, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և սանիտարական նորմերը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների համար սահմանահատումները դյուրինացնելու ուղղությամբ:
«Ռուսաստանը հետևողականորեն կբարելավի մեր երկիր աշխատանքի ժամանող այլ պետությունների՝ առաջին հերթին ԵԱՏՄ անդամների քաղաքացիների պայմանները»,- հայտնեց Պուտինը և տեղեկացրեց, որ ՌԴ-ում առաջիկայում կգործի «Աշխատանք առանց սահմանների» համացանցային ծրագիրը և բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի աշխատանքի անցնելու համար առցանց եղանակով լրացնել բոլոր փաստաթղթերը:
Պուտինը բարձրացրեց նաև դեղերի անվտանգության հարցում ԵԱՏՄ պետությունների համագործակցության հարցը:
«Խոսք է գնում ԵԱՏՄ-ի շրջանակներում դեղամիջոցների արտադրության մասին՝ այն ծավալներով, որոնք բավարար կլինեն միության երկրների առողջապահության ազգային համակարգերի պահանջարկն ապահովելու համար»,- հայտնեց ՌԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Քննարկվում է Հայաստանում ու Ղրղզստանում կովիդի դեմ ՌԴ պատվաստանյութի արտադրության տեղայնացումը
- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկվում է ԵԱՏՄ համագործակցության մեխանիզմները
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են