Բենզալցակայաններում և այլ օբյեկտներում կապարակնիքների վնասման դեպքում կսահմանվի 500 հազար դրամ տուգանք
«Օրենսդրական նախաձեռնության նպատակն այն է, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունները ՀՀ տարածք են ներկրել և շարունակում են ներմուծել չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցներ»,-խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանջնաժողվում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նա ներկայացրեց «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից փաթեթում կատարվող փոփոխությունները, որոնք արվել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ապահովել ՀՀ տարածք ներմուծված չափման միջոցների (բենզալցման, գազալցման և այլ) նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման և դրանց օգտագործման վերահսկողության հետ կապված որոշ հարցերի կարգավորումը և այդ նորմերին չհամապատասխանող չափագիտական միջոցների ներմուծման կանխարգելումը:
Ըստ Սիմոնյանի՝ նախագծով նաև կարգավորվում է այդ միջոցները շուկա հանելու և օգտագործելու նկատմամբ վերահսկողությունը:
Փախնախարարը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ստացված առաջարկությունների հիման վրա նոր հոդված է ավելացվել, ըստ որի՝ չափման միջոցների ստուգաչափումը, բացառությամբ հանրային ծառայության կարգավորման ոլորտի, կարող են իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:
Ըստ նախագծի՝ չափման միջոցների ստուգումը իրականացվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից և պատասխանատվություն է սահմանվում կապարակնիքները վնասելու և այլ կարգավորումները խախտելու համար՝ 500 հազար դրամի չափով:
Նախագծում նաև սահմանվում է, որ ընկերություններում չափագիտական ստուգում կիրականացվի առանց ստուգման հրամանի՝ նախապես ծանուցելու միջոցով:
Ըստ Վարոս Սիմոնյանի՝ շատ են դեպքերը, երբ խախտում կատարած տնտեսվարողը մեկ ամսվա ընթացքում չի վերացնում այն, շարունակում են, օրինակ, բենզալցակայաններում թերլցում իրականացնել և միայն ամսվա վերջին օրն են վերացնում այդ խախտումը:
Նա հավաստիացրեց, որ նման դեպքերի համար էլ կանխարգելող նորմ է սահմանվում:
Հանձնաժողովը միաձայն ընդունեց փոփոխությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները