Մեզ ապագայում անհրաժեշտ են աշխարհի մակարդակով մրցունակ դուդուկահարներ.Արտակ Ասատրյան
Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը կայացել է դուդուկաների միջազգային մրցույթ-փառատոն երեք փուլուվ մինչև 22 տարեկան երաժիշտների մասնակցությամբ: Ասուլիսում դուդուկահար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էմմանուել Հովհաննիսյանն ասաց, որ մրցույթ-փառատոնը կայացավ, այսինքն հասան իրենց նպատակին՝ երեխաները մոտիվացվեցին, աշխուժությունը նպաստեց, որ երեխաներն ավելի շատ զարգանան, ավելի շատ աշխատեն իրենց կատարողական հմտությունների վրա:
«Իսկապես կայացավ մեր դուդուկի տոնը»,- նշեց նա:
Է. Հովհաննիսյանի խոսքով, 80-ից ավելի մասնակցից են ունեցել, որից 64-ը Հայաստանից, մյուսները՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիա, ՌԴ, Գերմանիա, Բելգիա:
«Ունենիք Ռուսաստանից մասնակցիներ, որոնք ազգությամբ հայ էին, իսկ մյուս երկրներից արդեն այդ երկրների ներկայացուցիչներ էին, բայց բոլորի դասատուները մեր հայ դուդակահարներ վարպետներն են»,- ասաց նա:
Փառատոնի ընթացքում պարտադիր պայման է եղել՝ դուդակահարը կատարի ժողովրդական մեղեդի, հոգևոր կամ Կոմիտասի ստեղծագործություններից, աշուղական, արագ տեմպով պար՝ իմպրովիզացիոն հատվածով:
Դուդուկահար Արտակ Ասատրյանն ասաց, որ օն-լայն հարթակի միջոցով մրցույթը դարձավ միջազգային, ինչը կարևոր է, քանի որ մինչ այժմ բոլոր նմանատիպ մրցութները եղել են հանրապետական:
«Ճշմարտության համար պետք է նշել, որ առ այսօր փայլում են հայաստանաբնակ երիտասարդ դուդուկահարները: Պատճառը մեկն՝ խիստ ակտիվ մրցակցության դաշտում են»,- ասաց նա:
Ա. Ասատրյանի խոսքով, հաճելի էր տեսել մրցույթի տարբեր փուլերում ժանրային տարբեր ներգրավածություն. «Կարծում եմ՝ 50 տարի առաջ դա այդքան պետք չէր լինի, քանի որ 50 տարի առաջ հայ դուդուկահար վարպետներն իրենց դրսևորում էին հիմնականում Հայաստանում: Այսօր դուդուկահարների աշխատանքային շուկան փոխվել է, առաջ Հայաստանն էր, հիմա, կարծում եմ ավելի շատ արտերկիրն է: Մեզ ապագայում անհրաժեշտ են աշխարհի մակարդակով մրցունակ դուդուկահարներ, պետք է նվագեն ոչ միայն ժողովորդական, աշուղական, այլ հիանալի իմանան միջնադարյան, հոգևոր, դասական երաժշտություն»:
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանն ասաց, որ մրցույթը կայացավ մասնագիտական շատ բարձր մակարդակի վրա:
«Թվում է, թե դուդուկն ամենազարգացածն է Կոնսերվատոիայի ժողգործիքների բաժնում, ժողգործիքներից ամենաշատը դուդուկն է աշխատում, բայց միևնույնն է՝ պետք է ամեն րոպե խոսել նրա տարածման, ավանդական կատարման տեսակի մասին»,- ասաց Ն. Ավետիսյանը:
Նա կարևորեց Էմմանուել Հովհաննիսյանի ներդրումը, որ տարբեր միջազգային պրոեկտներում հայկական ավանդական դուդուկը մտցնում է ջազ, փոփ, էթնո, տարբեր հետաքրքիր, նորարար պրոեկտների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արտասահմանցի մեծ թվով երաժիշտներ կմասնակցեն Երևանում կայանալիք դուդուկահարների մրցույթ-փառատոնին
- Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները