Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն հայ ծանորդները
Ուզբեկստանի մայրաքաղաքում մայիսի 23-ին կսկսվի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ծանրորդները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Այսօր լուսադեմին Տաշքենդ են մեկնել Գոռ Սահակյանը /67 կգ/, Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը /երկուսն էլ՝ 81 կգ/, Գարիկ Կարապետյանը /96 կգ/ , Պետրոս Պետրոսյանը /102 կգ/, աղջիկների մրցաշարի մասնակիցներ Միլենա Խաչատրյանը /71 կգ/ և Լիանա Գյուրջյանը /81 կգ/:
Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը,Հակոբ Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:
Մրցավարական հանձնախմբում կաշխատի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: