Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել. Հունան Թադևոսյան
Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս: Այս մասին Panorama.am-ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով, որևէ պատճառ չի նշվում, թե ինչու չի թույլատրվում: Թեև եղել են դեպքեր, երբ կրկին ադրբեջանական կողմը թույլ չի տվել որոնողական աշխատանքներ իրականացնել, սակայն, ըստ Հ. Թադևոսյանի, այսքան երկար դադար չի եղել:
Հ. Թադևոսյանը նշեց, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների հետ աշխատանքներ են տանում որոնողական աշխատանքները վերսկսելու համար: Նա ասաց, որ որոնողական աշխատանքներ կկատարվեն, սակայն դեռ որևէ ժամկետ հայտնի չէ:
Արցախի ԱԻՊԾ ներկայացրած վերջին տվյալներով, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:
Հարակից հրապարակումներ`
- 03.05.2021. Հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի շրջանում
- Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- Զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Իշխանաձորում
- 23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- 19.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ջրականի շրջանում
- 17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
- 08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան