Ազատ արձակվելուց հետո Զարուհի Փոստանջյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց
«Մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները»,- այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Տեղեկացնում են նաև, որ մայիսի 21-ին ժամը 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ: Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել․ Զարուհի Փոստանջյան
- Մեղադրանք է առաջադրվել Զարուհի Փոստանջյանին, ենթադրյալ հանցագործության դեպքի վայր է ճանաչել Թեհլիրյանի հուշարձանի տարածքը
- Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեգործ` սուտ մատնության մեղադրանքով
- Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր․Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան