Չինաստանը զարգացող երկրներին 3 մլրդ դոլար կտրամադրի համաճարակի դեմ պայքարելու համար
Չինաստանի կառավարությունը առաջիկա երեք տարիների ընթացքում զարգացող երկրներին կտրամադրի ևս 3 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն` համաճարակի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար: Այս մասին ուրբաթ օրը կայացած Համաշխարհային առողջության գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով, Չինաստանը մինչ այժմ 300 միլիոն դոզան COVID-19-ի դեմ պատվաստանյութեր է մատակարարել տարբեր երկրներ և մտադիր է արտասահմանյան գործընկերներին մատակարարել այդ դեղերից էլ ավելին: Կառավարությունը խթանում է նաև պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը զարգացող երկրներ:
Պետության ղեկավարը նշել է նաև, որ հայտարարելով պատվաստանյութերի արտադրության հեղինակային իրավունքի փոխանցմանն իր աջակցության մասին` Չինաստանը նաև աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան որոշումների շուտափույթ ընդունմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Քննարկվում է Հայաստանում ու Ղրղզստանում կովիդի դեմ ՌԴ պատվաստանյութի արտադրության տեղայնացումը
- ԵՄ-ն թույլ կտա մուտք գործել իր տարածք նրանց, ովքեր պատվաստված կլինեն իր կողմից հաստատված պատվաստանյութերով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում