Թշնամին մեր ամբողջ գյուղի արոտավայրը մտել է, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք. Խոզնավարցիները մտահոգ են
Սյունիքի մարզ Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար գյուղի բնակիչները մտահոգ են՝ թշնամին ընդամենը 2 կմ հեռավորության վրա է:
Զանգեզուր TV –ն գրում է, որ խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով, երբ իմացել են, որ թշնամին Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը առաջ է եկել, մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
«Մեր ամբողջ գյուղի տարածքը, արոտավայրը մտել են, եկել են, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:
«Մարդ չմնաց գյուղում: Մարդիկ տարիներով տանջվել են, քարը քարի վրա են դրել, տանջանքով երկու հատ անասուն են պահել, որ այսօր բերեն ու ու սենց հարամցնե՞ն ժողովրդի գլխին: Այսօր իշխանությունը պատասխան չի տալիս սրա մասին»,- ասում է Խոզնավարի բնակիչներից մեկը:
Մյուսը շարունակում է. «Մեր գյուղի խմելու ջուրը, որտեղից գալիս է, հիմա այդտեղ կանգնած է թուրքը: Այդ ջուրը էլ չենք խմում, ուրիշ տեղից ենք բերում: Լրիվ մտածում են այստեղից գնալու մասին»:
Խոզնավարցիների մտահոգությունները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
- Այսօրվա տեսած քարտեզից ակնհայտ էր, որ Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է. Անդրեա Վիկտորին
- Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում
- Այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները. Ղազինյան
- Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է․ Տ․ Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սյունիքում և Գեղարքունիքում մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում
- Հուսանք՝ երբ վաղն ադրբեջանցիները իրապես կլքեն Սև լճի տարածքը,...Զոհրաբյան
- Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
- Ներսի թուրքը ստրատեգիական բոլոր բարձունքները տվել է թուրքին. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին