
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին
Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար․ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին միանշանակ է
- Ֆրանսիայի կառավարության խոսնակը Փարիզում հայ ռազմագերիների ազատման պահանջով հավաքին խոսել է ՄԱԿ ԱԽ մասին
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
- Արա Այվազյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում