Տիգրան Աբրահամյան. Իշխանության թեզը ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։
Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։
Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։
Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։
Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։
Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գերծառույթն է»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է. Տիգրան Աբրահամյան
- Այսօր էլ Հայաստանը դասեր չի քաղել և մոտենում է ողբերգական հաջորդ կետին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այս պաշտոնական հաղորդագրությունը հաղորդում է հանցագործության մասին
- Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
- Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ․ Տիգրան Աբրահամյան
- Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյան
- Ներկայիս վարչապետի պաշտոնակատարը բարոյական իրավունք էլ չունի արտահերթ ընտրությունների մասնակցելու համար. Տիգրան Աբրահամյան
- Ինչպե՞ս է հաջողվել ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել ՀՀ տարածք․ Տիգրան Աբրահամյան
- Սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Պետական մարմինների հակասական տեղեկատվությունը հանգեցնում է անվերահսկելի տեղեկատվական ռիսկերի
- Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ին. Վաղը նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը
- Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում, բացակայում է. Տիգրան Աբրահամյան
- Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան