Սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմեն. ԱԳՆ
«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, թե արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ ինքնիշխան տարածք, խնդրում ենք ԱԳՆ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, նա նաև ասել է. «Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում:
Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք միջազգայի արձագանքը իրավիճակի վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
- Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք
- Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
- Այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները. Ղազինյան
- Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»
- Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է․ Տ․ Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սյունիքում և Գեղարքունիքում մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան