ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպումից, ասաց, որ հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց հուզող հարցերը։
Մասնավորապես, նրա փոխանցմամբ՝ ներկայացվել են, թե ինչ է կատարվում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունը ՝ ադրբեջանական կողմի հետ, ի՞նչ են պատրաստում զիջել, որը կբերի Հայաստանի անվտանգային համակարգի թուլացմանը։
Վանեցյանի խոսքով, ի պատասխան Արա Այվազյանից ստացե,լ են հետևյալ պատասխանը․
«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և որը հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարար ժամանակավոր պաշտոնակատարի, այն ինչ հրապարակվել է բացառապես այդ փաստաթուղթն է, որևէ այլ փաստաթուղթ, հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու, որ որևէ այլ փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են նույն պետական գերատեսչությունների կողմից»։
Լրագրողների հստակեցնող հարցին՝ փաստորեն ԱԳՆ-ն բացառում է, թե տեղյակ չէ այլ փաստաթղթից, Արթուր Վանեցյանն ասաց․
«ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ՝ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա նման փաստաթուղթ, թե չկա, նրանք տեղակ չեն»։