Բայդենը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին կրակի դադարեցման որոշման համար
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան կրակի դադարեցման որոշման համար, փոխանցում է interfax.ru-ն։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ իմ զրույցներում շնորհակալություն եմ հայտնել նրան, որ 11 օրից էլ քիչ ժամանակահատվածում վերջ է տվել ներկայիս ռազմական գործողություններին: Նաև շեշտել եմ այն, ինչ ասում էի այս հակամարտության ամբողջ ընթացքում. Միացյալ Նահանգները լիովին սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը ՀԱՄԱՍ-ի և Գազայում տեղակայված այլ ահաբեկչական խմբավորումների անկանոն հրթիռային հարձակումներից, որոնց հետևանքով Իսրայելում զոհվել են անմեղ քաղաքացիական անձինք», - ասել է Բայդենը, Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին ելույթի ժամանակ:
Բայդենը շնորհակալություն է հայտնել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին՝ հրադադարի ռեժիմի հաստատման հարցում միջնորդելու համար:
Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին)։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական ինքնաթիռները հարվածում են «Համասի» զենքի պահեստներին
- Գազայում սկսված բռնությունները տարածվում են Իսրայելի քաղաքներում
- Մահմեդականները դժգոհ են իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու