Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման մասին բանաձևի միջնորդություն
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ընդունել է բանաձևի միջնորդություն, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում դեռ պահվող հայ ռազմագերիներին: Այս բանաձևը դեռ պետք է առաջիկայում հաստատվի լիագումար նիստում:
Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը, շնորհակալություն հայտնում նրա անդամներին, ովքեր աշխատել են դրա ընդունման համար, և խորապես հուսով է, որ բանաձևը լիագումար նիստում ամբողջությամբ կընդունվի հնարավորինս արագ:
Այս տեքստում, ի թիվս այլ կետերի, խորհրդարանը «խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների խոշտանգման բազմաթիվ լուրերը, ինչպես փաստված է մասնավորապես Human Rights Watch-ի վերջին զեկույցում» և «կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած հայ գերիներին, ներառյալ քաղաքացիական անձինք ՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի 8-րդ կետի և Ժնևի կոնվենցիաների»:
Բացի այդ, բանաձևը դաշնային կառավարությանը կոչ է անում գործել՝ ինչպես Ադրբեջանի կառավարության, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ ՝ ապահովելու համար գերիների ազատումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պահանջում է Ադրբեջանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին․ Ն․ Զոհրաբյան
- ԵՄ հանձնակատար․ Անհրաժեշտ են նորացված ջանքեր՝ ԼՂ հակամարտության բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման համար
- Սկանդալային է, որ Եվրոպան իր ձայնը չի բարձրացնում ընդդեմ քրիստոնյա հայերի էթնիկ ու կրոնական զտման․ Սիլվիա Սարդոն
- Կողմե՞րը. այս հակամարտությունում կա միայն մի կողմ, որն արհամարհում է հումանիտար իրավունքը և դա Ադրբեջանն է.ԵԽ-պատգամավոր
- Անկախ Ադրբեջանն ինչ անուն կտա հայ գերիներին՝ նրանք պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ Անդրեյ Կովաչև
- Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին․ բանաձևի նախագիծ
- Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին