Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպով նշանակված է ծառայողական քննություն
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, նշանակված է ծառայողական քննություն: Panorama.am-ը տեղեկացավ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 20-ին ոստիկանները ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով՝ բերման էին ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ, խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան