Նոր փաստաթղթով ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր թելեգրամի ալիքում գրել է.
«Տիգրանաշենով (ԽՍՀՄ տարիների Քյարքիի անկլավով) է անցնում Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղին և այդ մայրուղու վրա իշխող 1777.1 մ և 1678.7 մ նիշով անանուն բարձունքները։
Եթե գոնե հանրային, լրատվական և փողոցային ճնշումով չփորձենք վիժեցնել այս հանձնումը, կապիտուլյացիոն վարչակարգը կհանձնի այս տարածքը, իսկ հետո իր քարոզչակայսրությամբ կտարածի աղբ, թե «զատո Թեժքար լեռն ու 1960.8 մ անանուն բարձունքը մերն են», իսկ լծի տակ հեծող ժողովրդի մի մասն էլ առանց հասկանալու ծափ կտա»։
Ավելի ուշ նա նաև անդրադարձել է Ոսկեպատ գյուղի կարևոր նշանակությանը։
«Կապիտուլյացիոն նոր փաստաթղթի կյանքի կոչումով Ոսկեպար գյուղը կհայտնվի ադրբեջանական աքցանի մեջ և կհայաթափվի, իսկ ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եթե հիշենք, որ փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը, ապա Հայաստանը վերջնականապես կհայտնվի թյուրքական աշխարհի երախում։ Առնվազն հանրային, լրատվական և փողոցային ճնշումով պետք է փորձենք վիժեցնել այս հանձնումը, այլապես Հայաստանում հայ մարդկանց ապագան իրոք լրջագույն ու անդառնալի կասկածի տակ կընկնի»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը փորձել է մեկնաբանել Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հայտարարության մասին հրապարակումները
- «Փաստաթուղթը չի ստորագրվելու». քաղաքացիները հանրահավաքի են հրավիրում
- Փաշինյանը առանց կրակոց, առանց փաստաթուղթ, հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը. Չալաբյան