Իսրայելը ճանապարհներ է բացում Գազայի հատվածի շուրջ
«ՀԱՄԱՍ»-ի հետ հրադադարի մասին համաձայնագրից հետո Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ճանապարհային երթևեկության սահմանափակումները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, առավոտյան Գազայի հատվածի հետ սահմանի պարագծով տեղակայված բնակավայրերի միջև մայրուղիները սկսել են բացվել երթևեկության համար`երկու ուղղություններով էլ: Ոստիկանությունն արգելել էր տեղաշարժվել այդ երթուղիներով ՝ կապված այն բանի հետ, որ Գազայից եկած արմատականները կարող էին հակատանկային կառավարվող հրթիռներ արձակել անցնող մեքենաների վրա:
Իսրայելի բանակի խոսնակ. բրիգադային գեներալ Խիդայ Զիլբերմանը նշել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չեն արձակվել ժամը 02.00-ից, երբ ուժի մեջ է մտել հրադադարը: Բանակը, նրա խոսքով, մոտ ժամանակներս կվերլուծի իրավիճակը և կորոշի ՝ անհրաժեշտ է արդյոք վերացնել երկրում հրթիռային հարվածների պատճառով մնացած սահմանափակումները: Գեներալը նաև նշել է, որ Գազայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումների մեծ մասը դեռ այնտեղ է:
Ուրբաթ օրը, գիժերը 02: 00-ին Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև զինադադար է կնքվել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական ինքնաթիռները հարվածում են «Համասի» զենքի պահեստներին
- WSJ. Համասի և Իսրայելի միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին