ԿԲ. Տվյալներ՝ անցնող շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների մասին
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 106,834,394 ԱՄՆ դոլար 519.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,444,120 ԱՄՆ դոլար 522.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,334,896 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 521.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 20,249,102 եվրո 632.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,825,046 եվրո 636.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,803,474,674 ՌԴ ռուբլի 7.03
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 801,998,595 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.7 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 134.4 մլն դոլար
- ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
- ԿԲ. Մեկ շաբաթում հայաստանյան բանկերի կողմից գնվել է շուրջ 1,49 մլրդ ռուբլի