Արքայազներ Ուիլյամը և Հարին քննադատել են «BBC»- ին՝ Դիանայի հետ հարցազրույցի համար
Արքայազներ Ուիլյամն ու Հարին կտրուկ անդրադարձ են կատարել BBC- ի նախկին լրագրող Մարտին Բաշիրին և հեռուստատեսության և ռադիոյի կորպորացիային այն սկանեդալային հարցազրույցի հրապարակման համար, որը տվել է իրենց մայրը՝ արքայադուստր Դիանան, 1995 թվականին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ ավագ որդու ՝ Ուիլյամի, այս հարցազրույցը նշանակալի դեր է խաղացել ծնողների հարաբերությունների վատթարացման մեջ և վիրավորել է շատ մարդկանց: Նա նշել է, որ Դիանային հուսախաբ է թողել ոչ միայն «անազնիվ» լրագրողը, այլ նաև «BBC»- ի ղեկավարությունը:
Միևնույն ժամանակ, արքայազն Հարշրին ասել է, որ լրագրողների գործողությունները ճակատագրական դեր են խաղացել իր մոր համար, որը մահացել է ավտովթարից՝ իրեն հետապնդող պապարացիների մեղքի պատճառով: Ինչպես ընդգծել է կրտսեր եղբայրը, «շղթայական ռեակցիան», որը կապված էր «ոչ բարոյական գործողությունների» և «շահագործման մշակույթի» հետ, ի վերջո խլել է արքայադստեր կյանքը: