Մեսսին չի մարզվում Բարսելոնայի հետ ու բաց կթողնի Էյբարի հետ խաղը
Հարձակվող Լիոնել Մեսսին՝ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի թույլտվությամբ, չի մարզվում «Բարսելոնայի» հետ և բաց կթողնի Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղը։ Այս մասին գրում է championat.com-ը՝ հղում տալով կապտանռնագույնների պաշտոնական կայքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին իր կարիերայի շարունակման տարբերակները քննարկում է իր ընտանիքի հետ, այդ թվում հոր և եղբայրներից մեկի։ Նրանք պնդում են, որ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը հետևում է ստեղծված իրավիճակին։
Հարձակվողը հասկանում է, որ ապագայում չի կարողանա բարձր աշխատավարձ ստանալ իսպանական ակումբում, քանի որ կատալոնացիները ֆինանսական բարդ կացության մեջ են։
Ըստ աղբյուրի, արգենտինացի հարձակվողը մտադիր է բարձր մակարդակի վրա խաղալ ևս երկու մրցաշրջան մինչև 2023-ի ամառը՝ մինչ ԱՄՆ տեղափոխվելը։ Հաջորդ երկու տարիները Մեսսին նախատեսում է անցկացնել Եվրոպայում. Իսպանիայում կամ Ֆրանսիայում:
Հարակից հրապարակումներ`
- «Բարսելոնան» պատրաստ է Մեսսիին զոհաբերել Հոլանդին ձեռք բերելու համար
- Մեսսին պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, եթե Հոլանդը տեղափոխվի «Բարսելոնա»
- Բարսելոնան Մեսսիին առանձնահատուկ նվեր է արել՝ նոր ռեկորդի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին