ՆԱՏՕ-ն Սև ծովում ակտիվություն է ցուցաբերում. Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կուտակումների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
«Կիևի ռազմատենչ պլանները համապատասխանում են ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կուտակմանը Ուկրաինայի տարածքում և Սև ծովի ջրերում»,- ասել է նա։
Նա նշել է, որ այս պահին ՆԱՏՕ-ի՝ վերջին քառորդ դարում ամենամեծ զորավարժություններին՝ « Defender Europe 21», մասնակցում է 28 հազար զինվորական ՆԱՏՕ-ի 27 երկրներից։
«Ընդհանուր առմամբ, այս տարի Ուկրաինայի տարածքում նախատեսվում է յոթ համատեղ զորավարժություն ՆԱՏՕ-ի երկրների հետ, այսինքն` յուրաքանչյուր մեկուկես-երկու ամիսը մեկ, տեղի է ունենալու այս կամ այն ռազմական զորավարժությունը: Այս ամենը չի նպաստում Ուկրաինայի ներքաղաքական կարգավորմանը», ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն սկսում է հրթիռային և հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժությունները
- ՆԱՏՕ-ն կքննարկի Արկտիկայում Ռուսաստանի ռազմական կարողությունների ավելացման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու