Պուտին. Քննարկվում է Հայաստանում ու Ղրղզստանում կովիդի դեմ ՌԴ պատվաստանյութի արտադրության տեղայնացումը
Քննարկվում է Հայաստանում ու Ղրղզստանի տարածքներում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է Tass-ը։
«Գիտեք, որ մեզ հաջողվեց արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ մեր երեք շատ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը, իսկ չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթ»-ը, շուտով շրջանառության մեջ կդրվի», - ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում ակտիվորեն շարունակվում են պատվաստումները։
«Sputnik V-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացվել է արդեն ինչպես Ղազախստանում, այնպես էլ Բելառուսում: Այժմ դիտարկվում է Հայաստանում և Ղրղզստանում նման արտադրություններ տեղակայելու հնարավորությունը», - ասել է ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում