Ռուս խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել.ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումը, ինչպես նաև Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժի, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկման համար:
«Տեղաշարժը բավականին լուրջ և ակտիվ է: Տրանզիտային տրանսպորտ է անցնում: Մեր խնդիրն է ապահովել անխոչընդոտ և հանգիստ տեղաշարժն այն հատվածով, որի համար մենք ենք պատասխանատու»,-հայտնել է խաղաղապահ զորախմբի զինծառայող Միխայիլ Բարսկովը, որը ծառայում է դիտակետերից մեկում: «Մենք հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ինչպե՞ս են տեղաշարժվումը միջանցքի մեր հատվածով: Մեզ հետաքրքրում է, թե ինչ բեռ են տեղափոխում, ստուգում ենք փաստաթղթերը»,-հավելեց նա:
«Պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգից բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և խախտումները ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու վարժանքներ են անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
- Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը