Պեսկով. Ռուսաստանը դեռ պետք է աշխատի «փափուկ ուժի» վրա
«Փափուկ ուժը» այն ոլորտն է, որի վրա Ռուսաստանը դեռ պետք է աշխատի, բայց երկիրն իրական ուժի հետ խնդիրներ չունի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնում, գրում է Tass-ը։
«Փափուկ ուժը» մի բան է, որի վրա մենք դեռ պետք է աշխատենք։ Իսկ ինչ վերաբերում է մեր իրական ուժին, ապա իրական ուժի հետ կապված մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», - ասել է նա:
Նշենք, որ «Փափուկ ուժը» (soft power) արտաքին քաղաքական ռազմավարության ձև է, որը ենթադրում է հասնել ցանկալի արդյունքին՝ հիմք ունենալով կամավոր մասնակցությունը, համակրելիությունը և գրավչությունը՝ ի տարբերություն կոշտ ուժին, որը ենթադրում է պարտադրանք։
«Փափուկ ուժ» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը 1980-ական թվականներին։
Նայի կարծիքով նպատակին հասնելու համար կան մի շարք միջոցներ. կարելի է հարկադրել սպառնալիքների միջոցով, կարելի է վճարել դրա համար կամ պարզապես կարելի է գրավել նրանց և համատեղել մեր ցանկալին իրենց ցանկալիի հետ։ Սա հենց փափուկ ուժն է. մյուսներին անել տալ այն, ինչը դու ցանակնում ես, համոզել, ոչ թե հարկադրել։ Սա հակադրվում է կոշտ ուժին (hard power), որի իրականացման հիմնական միջոցը հարկադրանքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու