Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։
Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատում է՝ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերում եղել են կրակոցներ
- ՊՆ. Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր
- Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՀՀ ՊՆ
- ՊՆ. ԶՈւ ստորաբաժանումներն իսպառ զրկել են ադրբեջանցիներին որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան