Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը, շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնություններում, այդ թվում` գյուղատնտեսության աջակցության ոլորտում:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ շարունակելով գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում միկրովարկերի տրամադրման միջոցառումները` ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Էքսպրես գյուղատնտեսական վարկավորում» ակցիան, որի հիմնական նպատակը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսության զարգացման օժանդակումն է և տնտեսվարողների հնարավորությունների ընդլայնումը: Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:
Ակցիայի գործողության ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, Բանկը կընտրի ակցիայի հնարավոր մասնակիցներին, ովքեր նախկինում օգտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական նշանակության որևէ պրոդուկտից և/կամ ունեն գործող գյուղատնտեսական վարկ և չեն ունեցել վճարումների էական ուշացումներ:
Այս հաճախորդները հնարավորություն կստանան գյուղատնտեսական վարկ ստանալ առանց գործունեության ֆինանսական վերլուծության և ժամանակի հավելյալ կորստի: Հաճախորդները, ովքեր չեն ընդգրկվել մասնակիցների ցանկում, կարող են օգտվել միկրովարկից՝ ֆինանսական վերլուծության անցկացմամբ:
Գյուղատնտեսական վարկերը վարկառուներին հասանելի են տարեկան 12,28% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 13%), 6 ամսից մինչև 2 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 300 հազարից մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարումը կատարվում է անուիտետային վճարումներով, այդ թվում, առաջին 6 ամիսների ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարի վճարումներ: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չեն կիրառվում:
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկելով գյուղատնտեսական վարկերի տրամադրման շահավետ պայմաններ: Հաճախորդները կարող են օգտվել գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներից՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ և հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով:
Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
- Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
- Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին