Իմ ցանկությունն այն է, որ մերը մեզ մնա, ուրիշինն էլ՝ ուրիշին. Արթուր Աբրահամ
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: Քաղաքացիներին անհանգստացնում են երկրում տիրող անորոշ իրավիճակը, Հայաստանի սահմանների օրեցօր նեղացումը և շրջանառվող գաղտնի փաստաթղթերի մասին լուրերը։
Բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների տեսադաշտից չվիրպեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։ ինչպես նա պարզաբանեց՝ բողոքի ակցիային չի մասնակցում, պարզապես անցնում էր Կառավարության շենքի մոտով։ Այդուհանդերձ, մարզիկին անհանգստացնում է երկրում տիրող իրավիճակը։
«Ես ընդհանրապես քաղաքականությունից չեմ ուզում խոսել։ Քաղաքականությունից չեմ հասկանում, սպորտսմեն մարդ եմ։ Իմ ցանկությունն այն է, որ մերը մեզ մնա, ուրիշինն էլ՝ ուրիշին։ Պետք է համախմբված լինենք, ուժեղ լինենք, մեր մեջքը պետք է ուժեղ լինի, որ հաղթենք։ Միակ միջոցը դա է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան