Առանց հիմքի ԱԺ-ն հավանություն տվեց կլինկերի ներմուծումը լիցենզավորվող գործունեություն սահմանելու նախագծին
«Մարդկանց գործունեության պայմանները վատթարանում են, այսինքն՝ իրենք դառնում են լիցենզավորվող, նաև տուրք է սահմանվում դրա համար և, ողջամիտ մոտեցման դեպքում, պետք է տրվի ժամանակահատված այդ փոփոխություններին ադապտացվելու համար»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագահող Բաբկեն Թունյանը:
Ներկայացնելով կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ փոփոխությունով նախատեսվում է Հայաստան մեկ տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ՝ վերջինս համարելով լիցենզավորվող գործունեություն:
Հարցը Զեկուցող Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ համաձայնեց Թունյանի հետ և առաջարկեց նախագծում առաջինից երկրորդ ընթերցում մտցնել հնչեցված տուրքերի չափը և այդ տեսքով էլ ընդունել այն:
ԱԺ իրավաբանական վարչության Փորձագիտական բաժնի պետ Անի Մութաֆյանը նշեց, որ տնտեսվարողի նկատմամբ ներկայացվում է լիցենզավորման պահանջ, բայց չկա դրա իրավական հիմքերը՝ կառավարության որոշումը:
«Այս պահին Կառավարության որոշման նախագիծ էլ չունենք որպեսզի տեսնենք, թե որտեղից է գալիս լիցենզավորման պահանջը»,- նկատեց ԱԺ աշխատակազմի աշխատակցուհին:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ սովորաբար սկզբում լինում է օրենքը, որից հետո նոր՝ լիցենզավորման մասին կառավարության որոշումը:
Բաբկեն Թունյանը հակադարձեց՝ ասելով, որ պետք է լինի լիցենզավորման հիմքը, որպեսզի հասկանան, թե ինչի հիման վրա են լիցենզիա սահմանում ցեմենտի և կլինկերի ներմուծման գործունեության վրա:
Նա պնդեց, որ օրենքը չի աշխատելու քանի դեռ չեն աշխատում ընթացակարգերը և կարգերը:
Քերոբյանը տեղեկացրեց, որ լիցենզավորման կարգի մասին կառավարության որոշման նախագիծն արդեն մշակվում է և կրկին պնդեց, որ սկզբից օրենքն է լինում հետո՝ որոշումը:
«Սա աան բացառիկ դեպքերից է, որ անձի վրա պարտականություն է դրվում ԵԱՏՄ պայմանագրի ուժով, ներպետական օրենսդրության համաձայն կառավարության որոշմամբ և վերջինս այս պահին չկա»,-պատասխանեց Անի Մութաֆյանը և շեշտեց, որ որևէ իրավական նորմում չկա լիցենզավորման պահանջ:
Անտեսելով օրենսդրական բացը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց ցեմենտի և կլինկերի ներմուծման տուրքեր սահմանելու և լիցենզավարված գործունեություն համարելու նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող Բաբկեն Թունյանը նաև հետաքրքրվեց, թե ինչով է բացատրվում ցեմենտի շուկայում վերջին օրերին արձանագրված դեֆիցիտը:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ դրա պատճառը եղել է Արարատի ցեմենտի գործարանի աղացի վթարը, որը տևել է 2 օր և այն արդեն վերացվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան