Ինչպես են մոծակներն ընտրում իրենց «զոհին»
Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ընդհանուր էկոլոգիայի և հիդրոբիոլոգիայի ամբիոնի աշխատակից Վադիմ Մարինսկին ներկայացրել է, թե ինչպես և ինչ սկզբունքով են մոծակները ընտրում՝ ում արյունը ծծել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մոծակները իրենց որսը ընտրում են՝ հիմնվելով իրենց զգայարանների վրա: Նրանց համար կարևոր է հոտը, որը գալիս է մարդուց և ջերմությունը: Դուք կարող եք լսել բազմաթիվ կիսաառասպելական պատմություններ այն մասին, որ որոշակի արյան խումբ ունեցող մարդիկ մոծակներին գրավում են: Բայց իրականում ամեն ինչ ինչ-որ չափով ավելի պարզ է. եթե մարդու մոտ ակտիվ է քրտնարտադրությունը, ապա մոծակների համար ավելի հեշտ է գտնել նրան», - ասել է Մարինսկին:
Նա հստակեցրել է, մարդկանց մեջ մոծակներն ընտրում են նրան, ով այդ պահին ավելի քրտնած է։
«Բայց երբ մարդիկ քայլում են խմբով, օրինակ ՝ անտառում, ապա մոծակները, մի խումբ մարդկանց գտնելով, իրականում արդեն չեն ընտրում՝ ում կծել, ում՝ ոչ: Չի կարելի բացառել, որ նրանք ունեն նախասիրություններ, բայց երբ մարդիկ խմբով են, նախապատվություններն այդքան էլ արտահայտված չեն: Մոծակները «կպչում են» այն անձին, ով ակտիվորեն քրտնում է, բայց նրանից հետո նրանք հաստատ կանցնեն խմբի մյուս անդամներին», - բացատրել է գիտնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները