Ռուս նախկին պատգամավորը կովերի նախիր է գողացել գյուղացիներից
Վոլգոգրադի տարածաշրջանային Դումայի նախկին պատգամավոր Հասան Նաբիևը կովերի նախիր է գողացել Ստեպնոյ գյուղում բնակվող թոշակառուներից: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Տուժած գյուղացիները պատմել են, որ մայիսի 20-ի ցերեկը նախկին խորհրդարանականի ենթակաները 2 մեքենայով ժամանել են գյուղ և գողացել են արոտավայրում արածող անասուններին: Նրանք կենդանիներին քշել են Նաբիևին պատկանող նախկին անասնաբուծական ֆերմայի փակ տարածք:
«Նույնիսկ ոստիկանությանը երկար ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել, բայց հետո բացեցին: Մենք կանգնած ենք դարպասի առջև, պահակներին հրամայում են ոչ ոքի ներս չթողնել: Իսկ ինքը` Նաբիևը, մեկնել է քաղաք»,- ասել է տեղի բնակիչ Գալինա Գրիբեննիկովան։
Նախրում կա 22 կենդանի: Նրանց մեծ մասը պատկանում է մի քանի թոշակառուի, որոնք ապրում են իրենց տնտեսությամբ:
«Կովերը մեր կերակրողներն են: Ինչ-որ մեկն ունի մեկը, մեկը` երկուսը, մյուսը` երեքը»,- ներկայացրել է կինը:
Հասան Նաբիևը հեռացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից և կորցրել է պատգամավորական մանդատը 2019 թվականի գարնանը՝ այն բանից հետո, երբ նա «հարբեցող» և «մակաբույծ» է անվանել նվազագույն կենսաթոշակ ստացող տարեց ռուսաստանցիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու