
Հրդեհ Ազատանում. այրվել է 100 հակ անասնակեր ու անասնագոմի տանիքը
Մայիսի 22-ին, ժամը 03։18-ին Շիրակի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի թիվ 30 փողոցում գտնվող տներից մեկի անասնագոմում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:32-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին