Գևորգ Դանիելյան. Չմոռանանք, որ այս ամենից հետո անխուսափելիորեն լինելու են սահմանային գոտիներ
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պետական սահմանի փաստացի գծանշումներ անելիս՝ բնակավայրերը կիսելու և հանրապետական նշանակության ճանապարհները թշնամու հսկողությանը հանձնելու տեսքով, պետք էր հիշել տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անելու անհրաժեշտության մասին, ոչ թե բացարձակապես անհիմն պարբերաբար արդարանալ խնդրի հետ ոչ մի կապ չունեցող օրենքի գոյությամբ՝ հղումներ անելով դեռևս 5 տարի առաջ ուժը կորցրած հոդվածների վրա։
Այս ամենի բուն իմաստն այն է, որ սահմանագծումներ անելիս, փոխադարձ այնպիսի լուծումներ գտնվեին, որ չխաթարվեին մարդու տարրական իրավունքները և Երկրի անվտանգությունը, ոչ թե GPS֊ի ցուցիչներով մարդուն բռնությամբ վտարեն իր տանից, ինչի մասին բազմիցս փաստարկված արտահայտվել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ արժանանալով հանրային իշխանության պարսավանքին։
Իհարկե, սրանք անհրաժեշտ գործընթացներ են, բայց դրանք չի կարելի կյանքի կոչել այն պայմաններում, երբ մի կողմը հակված է ամեն տեսակի զիջումները, որպես իբր խաղաղության գրավական դիտարկելուն, իսկ մյուսն էլ՝ սուր հոտառությամբ հարմար պահը զգալով, հապճեպ ագրեսիաների ու պորովոկացիաների է դիմում (հենց միայն սպառնալիքի ազդեցության այս փաստերը բացառում են միջազգային որևէ համաձայնագրի իրավաչափությունը)։
Չմոռանանք, որ այս ամենից հետո անխուսափելիորեն լինելու են սահմանային գոտիներ՝ ազատ տեղաշարժի հստակ սահմանափակումներով (որը պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչեւ 5 կիլոմետր լայնությամբ), սրան ևս պետք է պատրաստ լինենք։
Հ.Գ. Այո, պետք է տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով։ Դրանցից մեկը հենց այս պահին գտնվում է Հռոմում՝ փորագրված է քարի վրա։ Ի դեպ, ադրբեջանի պահով ոչինչ չկա՝ հասկանալի պատճառներով ...»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ
- Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա
- Գևորգ Դանիելյան. Պատահական չէ, որ «ալպիական մանուշակում ծվարածներին» սյունեցիներն առաջարկում են այցելել Սյունիք
- Գևորգ Դանիելյան. Եթե հոգեկան խանգարում ունեցող անձը վտանգավոր է դառնում հանրության համար, պետք է ենթարկվի հարկադիր բուժման
- Գևորգ Դանիելյան. վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի
- Գևորգ Դանիելյան. էվանսը հուշում է, թե «որտեղ է թաքնված շան գլուխը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին