Փաշինյանն իրականացնում է հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց. Զարուհի Փոստանջյան
«Այսօր ոչ միայն հայրենիքի հանձնում է տեղի ունենում, այլև՝ հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նպատակը հայկական տարածքների հայաթափումն է, որի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է՝ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ փաստաթղթեր ստորագրի։
Նկատելով, որ դեմարկացիան կեղծ օրակարգ է՝ Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ իրականում տեղի է ունենում խառը բնակչությամբ հայկական տարածքի ճանաչում։
Ըստ Փոստանջյանի՝ ներկայիս ՀՀ-ն Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը չէ, մինչև նոյեմբերի 9-ը հայերը ունեցել են 42 հազար ք/մ տարածքով հանրապետություն, որի մի մասը ճանաչված է եղել, մյուսը՝ ոչ։
Նրա խոսքով, մինչև նոյեմբերի 9-ը եղել է միասնական պետություն, Արցախի քաղաքացիները եղել են ՀՀ քաղաքացիներ և ունեցել ենք միասնական դրամային համակարգ։
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ծրագիր ունի լուծարելու հայկական պետականությունը, այլև ձեռնամուխ է եղել արդի հայկական պետականությունը խառը՝ թուրքերով բնակեցնելու ծրագրի իրականացմանը»,– հայտնեց բանախոսը և պնդեց, որ փաստացի հայկական իրականության մեջ Փաշինյանը թողնում է հայկան անկլավներ, մասնավորապես, նման անկլավի է վերածել Ստեփանակերտը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է անկլավներ դարձնել նաև Արարատի մարզում Տիգրանաշենը և Տավուշի մարզի գյուղերը և դրանով հայերին իրենց տարածքներում դարձնել փոքրամասնություն։
Նկատելով, որ այդ գյուղերում լինելու են ոչ միայն քաղաքացիական բնակչություն, այլև զինվորականներ, Փոստանջյանը շեշտեց, որ դրանով կիրականացվի հայաթափում։
«Օսմանյան կայսրությունում մենք չունեինք պետականություն, բայց ունեինք հայկական բնակչություն, հիմա պետականության ատրիբուտների պայմաններում իրականացնում է հայաթափման ծրագիր»,– հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան