Լապշինն Արցախբանկի իր հաշվեհամարին կփոխանցի Բաքվից ստացած 30 հազար եվրոն
Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն Արցախբանկում հաշվեհամար է բացել։ Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ դրան կփոխանցի ՄԻԵԴ վճռի համաձայն Ադրբեջանի կողմից ստանալիք 30 հազար եվրո գումարը։
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրեր առաջ հրապարակեց «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ (կյանքի իրավունք. արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն)։
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ առկա բժշկական և այլ ապացույցները պարզ ցույց են տալիս, որ դիմումատուի կյանքը լուրջ և անմիջական վտանգի տակ է եղել, նրա վիճակը մի քանի օր մնացել էր կրիտիկական և պահանջվել է անընդհատ բժշկական բուժում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում:
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Լապշինին վճարի 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատեց Բաքվի բանտում Լապշինի դեմ սպանության փորձի կատարումն ու դաժան խոշտանգումները
- Ցավալի է և ամաչում եմ, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. Ալեքսանդր Լապշին
- Լապշին. Մարդիկ սոցցանցերում հարցնում են՝ որտեղի՞ց կարող են գնել հայկական դրոշներ
- Ընկերնե՛ր, ես ամաչում և ցավում եմ տեղի ունեցածի համար. Լապշին
- «Black list». Ջիվան Ավետիսյանը ֆիլմ է նկարահանում բլոգեր Լապշինի պատմության մասին
- Լապշինը Հայաստանում է ուսումնասիրելու Գեղարքունիքի գրավչությունն ու առավելությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան