«Հրապարակ». 160 հայ զինվոր գտնվում են Իրանում. Ի՞նչ նախապայմաններ է առաջարկվել հայկական կողմին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։
Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից այնտեղ են՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում և ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված՝ Իրանն ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին․ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է, և նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։
Մենք տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից․ հարցրինք՝ ճի՞շտ է, որ շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց հետևյալը․
«Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի»։ Մենք պաշտոնական պարզաբանման համար գրավոր հարցում ենք ուղարկել նաև արտաքին գործերի նախարարություն և պատասխանը կներկայացնենք ստանալուն պես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան