«Հրապարակ». Ինչով է զբաղված «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը Սյունիքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, ով պատերազմից հետո մնացել էր Գորիսում և շարունակում էր իր ջոկատի հետ մարզումները, նախընտրական արշավի շրջանակներում երեկ Սյունիք է մեկնել։ Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար, որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։
Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։ Որոշել են մեկ անգամ ևս բացումն անել՝ արդեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը իշխանությունների «սրտի թեկնածուն» է՝ ընդգրկված է լինելու «Իմ քայլի» նախընտրական ցուցակում։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի կինը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն նրան հրաժարվել են ընդունել։ Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան