Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյան այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։
Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։
Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը. «Հայաստան» դաշինքը՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու մասին
- Փաստաբան. Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- Փաստաբաններ. Արմեն Գևորգյանը չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք չի ստորագրելու
- Արմեն Գևորգյան. Իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում
- Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան