Վենետիկում թանգարանները բացվում են
Վենետիկը վերաբացել է իր քաղաքային թանգարանները և նախատեսում է խոշոր հասարակական միջոցառումներ անցկացնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի զբոսաշրջության ազգային գործակալությանը (ENIT)՝
Կազմակերպությունը պարզաբանում է, որ ապրիլի վերջից Վենետոյի շրջանը համարվում է «դեղին», այսինքն՝ գոտի, որը վտանգավոր չէ կորոնավիրուսի տեսանկյունից:
Այսպիսով, ըստ աղբյուրի, Doge's Palace-ը և Museo Correr -ը այցելուների համար բաց են ամեն օր, իսկ մյուսները բաց են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
Տեսարժան վայրեր տեսնելու համար խորհուրդ է տրվում նախապես ամրագրել կամ տոմսեր գնել առցանց ՝ www.visitmuve.it կայքում:
Ըստ աղբյուրի, բաց են նաև Սուրբ Մարկոսի զանգակատունը, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահը և Պեգգի Գուգենհայմի պատկերասրահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները