Տիգրան Աբրահամյան. Սրանց հեռացնելուց հետո այս ծավալի աշխատանքը որ կետից պետք է սկսենք
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Անվտանգության ներկայիս սպառնալիքների վերաբերյալ ոլորտային փորձագետների, բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ քննարկման էի։
Գաղափարների, ծրագրային մոտեցումների, առաջնահերթությունների բովանդակային քննարկման լավ ձևաչափ էր։
Բայց 3-4 ժամ տևողությամբ քննարկման ընթացքում անընդհատ մտածում է, թե սրանց հեռացնելուց հետո այս ծավալի աշխատանքը որ կետից պետք է սկսենք։
Այսքան կուտակված խնդիրներ, սպառնալիքներ, ճգնաժամ։ Սրանց իշխանությունից հեռացնելուց հետո էլ պետք է անընդհատ, բոլոր ոլորտների մասնագետների, կառավարիչների մասնակցությամբ, ամենատարբեր ֆորմատներով աշխատել, որպեսզի կարողանանք նախ կանգնացնել երկրի գահավիժումը, կայունացնել և արագ գնալ նոր ծրագրերի, նոր լուծումների հետևից։
Քննարկումը «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ էր կազմակերպվել, սակայն խնդիրը ոչ թե կուսակցական, նեղ անձնական շահերի տիրույթում դիտարկելն է, այլ առաջիկա ժամանակահատվածի համար անվտանգության համակարգի վերակառուցման ուղղությամբ ճիշտ պլանավորում և մեծածավալ աշխատանքի ճակատ ձևավորելը»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ի հրավիրած քննարկման արդյունքում հայտարարություն ընդունվեց
- Առանց Հայաստանի գործուն աջակցության անհնար է հասնել Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
- Արցախի խնդրից բացի, այսօր բախվել ենք նաև Հայաստանի տարածքային և բնակչության անվտանգության խնդիրների. Արտակ Զաքարյան
- Գործող վարչախումբը մեզ հասցրել է ՀՀ իրական տարածքային ամբողջականության խնդրին. Վարդան Ոսկանյան
- Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը