Փոլ Սթրոնսկի. ԱՄՆ-ը Հարավային Կովկասում չի ունենա այնպիսի ակտիվ ներգրավվածություն, ինչպես Բուշի օրոք էր
Երևանում մեկնարկել են Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի աշխատանքները։ Այն կազմակերպվել է Ամերիկյան հետազոտոթյունների հայկական կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Քաղաքագետ, ֆորումի կազմակերպիչ Սուրեն Սարգսյանն իր բացման խոսքում նշեց՝ ֆորումը երեք անգամ հետաձգվել է տարբեր պատճառներով։
Միջոցառման մասնակիցներն այսօր անդրադառնալու են մի քանի հարցերի, ինչպիսիք են ԱՄՆ գլոբալ քաղաքականությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածշրջանում ԱՄՆ քաղաքականությունը ու դրա Ազդեցությունը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունները, ի՞նչ կարող է տալ ԱՄՆ-ն Հայաստանին կամ հակառակը՝ Հայաստանը՝ ԱՄՆ-ին։
«Գնահատկանները լինելու են բացառապես քաղաքագիտական ու ակադեմիական, ոչ քաղաքական»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Վաշինգտոնից միացած փորձագետ, Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին իր վիդեո խոսքում նշեց, վերջին տարիներին ԱՄՆ վարչակարգերը Հարավային Կովկասի նկատմամբ զգալի փոփոխություններ չեն եղել։ Ընդհանուր առմամբ, նման քաղաքականություն են վարել Քլինթոնի, Բուշի, Օբամայի, նույնսիկ Թրամփի վարչակազմերը։
«Տեսնում ենք, որ Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որը Միացյալ նահանգներից հեռու է գտնվում, չկան աշխույժ առևտրային հարաբերություններ, ինչպիսիք ԱՄՆ-ն ունի այլ տարածաշրջանների հետ։ Այն, ինչ պահում է այս հարաբերությունները, տնտեսությունը չէ»,- ասաց նա։
Բանախոսը կարծում է, որ Բայդենի վարչակազմը կարձագանքի տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին, պատերազմին, տարածաշրջանը կայունացնելու խնդրին։
«Ես տեսնում եմ, որ Բայդենի վարչակազմը շատ մեծ ուշադրություն է դարձնում բարեփոխման ջանքերին, մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը։ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը շեշտել են դրանց կարևությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Եվ մենք դա կտեսնենք, բայց կարծում եմ, չենք տեսնի ակտիվ արտաքին քաղաքականություն, որն առկա էր Բուշի վարչակազմի ժամանակ, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ ԱՄՆ համար։ Կարծում եմ, մենք կշարունակենք տեսնել ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում, բայց չի լինի այն ուշադրությունը, որը կար Բուշի վարչակազմի տարիներին»,- նշեց նա։
Ֆորումի աշխատանքներին կարող եք հետևել News.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին