Փոփոխություն «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։
Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:
Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին