
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության շնորհիվ աշխարհում ինը նոր միլիարդատեր է հայտնվել
Ինը նոր միլիարդատեր է հայտնվել աշխարհում՝ կորոնավիրուսի դեմ արտադրված պատվաստանյութերից դեղագործական ընկերությունների ստացած շահույթի շնորհիվ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է «The People's Vaccine Alliance» զեկույցում, որը ներառում է տարբեր իրավապաշտպան, հումանիտար և բժշկական կազմակերպություններ:
Մասնավորապես, նոր միլիարդատերերի թվում են «Moderna» ամերիկյան ընկերության չորս ներկայացուցիչ՝ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, համահիմնադիր Նուբար Աֆեյանը և ներդրողներ Թիմոթի Սպրինգերը և Ռոբերտ Լանգերը:
Բացի այդ, ցուցակում են նաև «BioNTech»-ի ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական «Rovi» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական «CanSino Biologics» ընկերության երեք համահիմնադիրներ:
Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19,3 միլիարդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին