«Ռազմինֆո» Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը զբաղեցրել են ադրբեջանցիները
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքն ուսումնասիրել է սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսանյություն ու եկել համոզման, որ այն արվել է Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածում։
«Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր, և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։