ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին կայացած նիստի ժամանակ ողջունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող սահմանադրական բարեփոխումները։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հանձնաժողովը նաև ընդունել էր հայտարարություն։
Այսօր հրապարակված հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն անցկացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համագործակցությունը հանգեցրել է այնպիսի տեքստի, որը, Վենետիկի հանձնաժողովի տեսանկյունից, ունի բարձր որակ և համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Հանձնաժողովը նմանապես ողջունում է նաև այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ընդունվեն հանրաքվեի միջոցով։ Կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցել հանրաքվեին և խորհրդակցություններին, որոնք դրա մի մասն են։
Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքականապես վիճելի են և հայ հասարակության մեջ թեժ քննարկումների տեղիք են տվել։
Քաղաքական համակարգի ընտրությունը Հայաստանի քաղաքացիների համար է, և միայն նրանց համար, որը պետք է որոշվի առաջիկա հանրաքվեում։
Հանձնաժողովը, հետևաբար, կոչ է անում բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին՝ ապահովել, որ հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում