Կալիֆորնիայի «Մահվան հովիտն» այլևս Երկրի ամենաշոգ վայրը չէ
Կալիֆորնիայի «Մահվան հովիտը» կորցրել է Երկրի ամենաշոգ վայրի իր կարգավիճակը: Գիտնականները պարզել են, որ իրանական «Լութ» անապատում և Հյուսիսամերիկյան «Սոնորան» անապատում ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանում։ Այդ մասին հայտնում է «Միր 24»-ը՝ վկայակոչելով «The Daily Mail»-ը:
«Մահվան հովտի» ռեկորդը 56,7 ցելսիուս է, իսկ վերոհիշյալ անապատներում մակերեսի ջերմաստիճանը կարող է հասնել 80,8 աստիճանի, միևնույն ժամանակ այդ անապատներում շոգն ավելի կայուն է:
Ուսումնասիրության հեղինակները վերլուծել են Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության արբանյակային տվյալները՝ համադրելով վերջին երկու տասնամյակների (2002-2019) գլոբալ մակերևույթի ջերմաստիճանի հետ: Նրանք նշել են, որ «Լութ» անապատը իր գտնվելու վայրի շնորհիվ դարձել է ամենաշոգ վայրը: Այն տեղակայված է լեռների արանքում, և տաք օդը հեշտությամբ արգելափակվում է նրա տարածքում:
«Սոնորա» անապատում, որը սահմանակից է ԱՄՆ-ին և Մեքսիկային, նույնպես կարող է արձանագրվել չափազանց բարձր ջերմաստիճան, չնայած ավելի հազվադեպ է, քան «Լութի» անապատում:
Գիտնականները պարզել են նաև Երկրի ամենացուրտ վայրը: Պարզվում է, որ Անտարկտիդան է այդպիսին: Այնտեղ ջերմաստիճանը պարբերաբար հասնում է -100.9-ի` մոտ 20 աստիճանով ավելի ցածր, քան արձանագրվել էր 2011 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին