Նիկոլի Հայաստանում ԱԱԾ տնօրենը ԱԽ նիստին մասնակցում է թարս դրոշով
Կառավարությունում այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մասնակցել է թևին ՀՀ դրոշը թարս կպցրած։ Արդյունքում ստացվել է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան ներկայացրել է Կոլումբիան։
Ուշագրավ է, որ մինչ նիստի մենարկը ԱԽ նիստի մասնակից պաշտոնյաները չեն նկատել ոչ հայկական դրոշը, խորհուրդ չեն տվել Աբազյանին գոնե այն թաքցնել, կամ էլ Աբազյանը համառություն է ցուցաբերել։
Ինչևէ, այդքանից հետո կարելի էր գոնե վարչապետի պաշտոնական էջում լուսանկարները չհրապարակել ու ծաղրուծանակի չենթարկվել։
ՀՀ պետական դրոշը չճանաչող պաշտոնյանների համար հրապարակում ենք Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները
ՀՀ պետական դրոշ
Կոլումբիայի դրոշ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին