Թուրքի, ադրբեջանցու ներխուժման դիմաց խոսվում է «նախկին-ներկա» կեղծ օրակարգի մասին. Արա Զոհրաբյան
«Հիմա առաջ է քաշվում պառակտման հետևյալ թեզը՝ թուրքի, ադրբեջանցու ներխուժման դիմաց խոսվում է «նախկին-ներկա» հարաբերակցության մասին»,- «Զարթոնք» կուսակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և շեշտեց, որ այն կեղծ օրակարգ է։
Նա հայտնեց, որ իր և իր համախոհների համար բաժանարար գիծը ոչ թե նախկինների ու ներկաների, կամ սևերի ու սպիտակների մեջ է, այլ՝ ազգայինի ու ապազգայինի։
Ըստ Զոհրաբյանի՝ ներկայիս իշխանությունների ապազգային լինելու մեջ բոլորն են համոզվել։
«Ինչպես է լինում, որ լավ խոստումների՝ գեղեցիկ կյանքի տանելու, երջանիկ Հայաստան ստեղծելու դիմաց մենք ստանում ենք պարտված, ծնկի եկած, կորուստներով լի Հայաստան»,- հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահը։
Զոհրաբյանը նկատեց, որ եթե մի քանի տարի առաջ հայ ժողովուրդը մտածում էր Արցախի ինքնիշխանության և սահմանների մասին, ապա այսօր արդեն մտահոգված է Հայաստանի ինքնիշխանության և սահմանների անվտանգության մասին։
Ըստ նրա՝ դրա պատճառը հոգևոր արժեքների կորուստն է, որի հետևանքն է Լանզարոտի կոնվենցիայի ընդունումը և Ստամբուլի կոնվենցիայի հարցում իշխանության այդքան հեշտ առաջընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան