Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը
«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ անգամ կապիտուլյանտի միանձյա որոշմամբ Ադրբեջանին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ, հայկական պետությունները, միևնույն է, շարունակում են տարածքային կորուստներ կրել»,- հայտարարեց ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ելույթ ունենալով դաշինքի՝ անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկմանը։
Նա հիշեցրեց՝ երեք օր առաջ հասարակությունը տեղեկացավ, որ իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրերի ու համաձայնությունների միջոցով իրավական ուժ տալ բոլոր այն կորուստներին, որ ունեցել ենք անցած մի քանի ամիսների ընթացքում։
«Պահն իսկապես օրհասական է։ Վտանգ է սպառնում ոչ միայն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին, այլև պետության գոյությանն ընդհանրապես։ Հակառակորդը զգացել է տարածաշրջանային գործընթացներն իր երկարաժամկետ շահերին համահունչ դարձնելու հնարավորությունը և գնում է այդ ուղիով։ Իսկ ի՞նչ է հակադրում Հայաստանն Ալիևի այդ նպատակներին։ Ոչինչ»,- նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով, փոքրիկ, կարճատև ու երկրին որևէ բան չտվող, Փաշինյանի նեղ անձնական շահերին ծառայող դիվիդենտների փոխարեն այսօր թշնամուն են հանձնվում երկրի ճակատագիրը տնօրինելու վերջին հնարավորությունները, որոնք վերաբերում են նաև տնտեսությանը, ժողովրդագրությանը, հոգևոր, սոցիալական ոլորտներին։
«Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Նիկոլը վաղն այլևս չի լինելու։ Չի լինելու երկրի ղեկին։ Շուտով նա կհեռացվի, և երկրի առաջ ծառացած մահացու մարտահրավերների բեռը կմնա ժողովրդի ու ամենքիս ուսերին։ Ի՞նչ ենք անելու։ Ինչպե՞ս ենք լուծելու Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները։ Այս հարցերի շուրջ խորհելու ու առաջարկներ լսելու նպատակով ենք հրավիրել այս քննարկումը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ փաստելով, որ պատերազմն ու դրան հետևած զարգացումները փոխել են մեր անվտանգային համակարգը, տարածաշրջանի աշխարհքաղաքականությունը։
Հենց սա հաշվի առնելով նա առաջարկում է մտածել ու խոսել, ոչ թե նախկին անվտանգային համակարգերը վերականգնելու, այլ նորերը ստեղծելու մասին։
«Իսկ դրա համար մեզ իսկապես պետք է համախմբել մեր ժողովրդի մտավոր ու ֆիզիկական ողջ կարողությունները»,- նշեց նա։
Քննարկմանը կարող եք հետևել Yerevan. Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան
- Այս իշխանությունների մեկ օր ավելի ղեկին մնալն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը․ Արթուր Վանեցյան
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը
- Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ծառ տնկեցին
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ». Արթուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել
- Արթուր Վանեցյան. Մեր երկրի ապագան արդեն դարձել է պատվի հարց
- Արթուր Վանեցյան. Մենք ունենք ընդամենը չորս ու կես տարի ժամանակ
- Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
- Արթուր Վանեցյան. Մենք ՀՀ քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան