Արցախի խնդրից բացի, այսօր բախվել ենք նաև Հայաստանի տարածքային և բնակչության անվտանգության խնդիրների. Արտակ Զաքարյան
«2018 թվականից արձանագրված միտումնավոր ձախողումներ, արտաքին վնասակար քաղաքականությունը, բերել են նրան, որ Արցախի Հանրապետության խնդրից բացի, այսօր բախվել ենք նաև Հայաստանի տարածքային և բնակչության անվտանգության խնդիրներին»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային դաշտն ունի մեծ անելիքներ, պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանում առկա հակաահաբեկչական գործողություններին:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նշված ժամանակահատվածում ռուսական խաղաղապահ առաքելությունը դեռևս 5 տարի ապահովվելու է Արցախի բնակիչների անվտանգությունը, այդ հատվածը նաև այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը և Արցախը պետք է կարողանան լիարժեք դուրս գալ ճգնաժամային իրավիճակից և անհրաժեշտ են լինելու կարճաժամկետ և երկարաժամկետ անվտանգային գործողություններ»,- հայտնեց Արտակ Զաքարյանը:
ՊՆ նախկին փոխնախարարը կարևորեց նաև ՀՀ Ազգային ավտնագության ռազմավարության տեքստի փոփոխությունը, որտեղ անվտանգության և արտաքին քաղաքականության մասում, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական առումներով արմատական վերանայումների անհրաժեշտություն կա։
Զաքարյանը կարևորեց նաև ՀՀ զինված ուժերի վերակազմավորման, ծառայության այլընտրանքային տեսակների ներգրավման, պետության պաշտպանունակության խնդիրներին թիրախավորված մոտեցումներ ցուցաբերելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի. Խոսրով Հարությունյան
- Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան